
159 դիտում
Սրատուտը աղիքային մակաբույծ վարակ է, որը առաջանում է Enterobius vermicularis մակաբույծից, որի ձվիկները տարածվում են հեշտությամբ՝ ձեռքերից, խաղալիքներից, կենցաղային իրերից։
Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել հետազոտությունը, երբ կա
Անհանգստություն երեխաների մոտ,պես գիշերը,
Քնի խանգարումներ
Անհանգստություն երեխաների մոտ
Ախորժակի նվազում,
Կանխարգելիչ ստուգում մանկապարտեզներում, դպրոցներում։
Ինչու՞ է կարևոր հետազոտվել․
Կանխել օջախային բռնկումները և սահմանափակել փոխանցման շղթան, քանի որ վարակը հեշտությամբ փոխանցվում է ընտանիքի անդամներին։
Խուսափել կրկնակի վարակումից, քանի որ գիշերային ժամերին էգ որդերը ձվադրում են հետանցքի շրջանում, ինչի հետևանքով առաջացած քորը նպաստում է ձեռքերի աղտոտմանը և ձվերի կրկնակի ներթափանցմանը օրգանիզմ։
Ժամանակին հայտնաբերումը թույլ է տալիս արագ և արդյունավետ բուժում։
Նմուշառման տեխնիկան
Նմուշը վերցվում է առավոտյան՝ մինչև լվացվելը և դեֆեկացիան։
Կպչուն մակերեսով շպատելը սեղմվում է պերիահետանցքի շրջանի ծալքերին։
Լաբորատորիայում մանրադիտակով փնտրում են Enterobius vermicularis-ի ձվերը։
Մեթոդի առավելությունները․
Պարզ է և անցավ,
Հարմար է զանգվածային սկրինինգի համար,
Թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը նույնիսկ թույլ արտահայտված կլինիկական դեպքերում,
Նվազեցնում է նմուշի աղտոտման հավանականությունը
Թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը նույնիսկ թույլ արտահայտված կլինիկական դեպքերում։
Հետազոտության և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ 8424։